Նա իր որոշումն արժանավայել է կատարել. Դավիթ Տոնոյան
«Ես գնահատում եմ, որ եղել է մեծ դժգոհություն, որի գնահատականը տվեց վարչապետը և հրաժարական ներկայացրեց»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին:
Դիտարկմանը՝ իր համար սպասելի՞ էր նախկին վարչապետի հրաժարականը, նախարարի պաշտոնակատարը նշեց. «Ոչ այդքան»:
Հարցին՝ արդադարացված էր այդ որոշումը և ինչից նա խուսափեց, Դավիթ Տոնոյանն ասաց, որ եթե Սերժ Սարգսյանը կայացրել է այդ որոշումը, ուրեմն արդարացված էր. «Նա իր որոշումն արժանավայել է կատարել»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան