Իսրայելը կօգնի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխող երկրների առաջին տասնյակին
Իսրայելի իշխանությունները որոշում են պատրաստում, որով նախատեսում են օգնություն ցուցաբերել առաջին տասը երկրներին, որոնք որոշում կկայացնեն իրենց դեսպանությունները Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, հայտարարել է Երուսաղեմի և մշակութային ժառանգության հարցերով նախարարը:
«Պատրաստվում է կառավարության որոշումը, որի շրջանակներում Իսրայելը կօգնի առաջին տասը երկրներին: Դա կներառի և հողամասերի հատկացում, և հնարավոր ֆինանսական օգնություն, Իսրայելը նաև արտոնյալ պայմաններ կստեղծի նրանց՝ Երուսաղեմ տեղափոխվելու համար», - ասել է նախարարը:
Նա նաև նշել է, որ Գվատեմալան ծրագրում է մայիսի 16-ին Երուսաղեմում բացել իր դեսպանությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել ԱՄՆ-ի՝ Երուսաղեմում դեսպանության բացման օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները