Գ. Կարասինը հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ
Ռուսաստանի պետքարտուղար, արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Կարասինն այսօր ընդունել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական էջից:
Տողանյանը տեղեկացրել է Հայաստանի ընթացիկ իրավիճակի մասին, որը ստեղծվել է վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո:
Ռուսական կողմն ընդգծել է, որ Մոսկվան ուշի ուշով հետևում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին ու ցանկանում է առավել շուտ կայունացում, ինչը բխում է եղբայրական հայ ժողովրդի շահերից:
ԱԳ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ առկա տարաձայնությունները կկարգավորվեն բացառապես իրավական դաշտում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հայ-ռուսական քաղաքական փոխգործակցության ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Դմիտիրի Պեսկով․ Տեղին չէ զուգահեռներ անցկացնել Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները միջև
- Պեսկով. Պուտինն առայժմ կապ չի հաստատել ոչ Սարգսյանի, ոչ էլ Կարապետյանի հետ
- Զախարովա. Հայաստա´ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան