Դաուր Կովե. Աբխազական կողմն Արցախի հետ համագործակցելու ցանկություն ունի
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը ապրիլի 23-ին ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած՝ Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին։
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, պետական նախարարը կարևորել է Արցախի և Աբխազիայի միջև կայուն ու դինամիկ քաղաքական հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև տնտեսական ու գործարար կապերի զարգացմանը: Ա. Հարությունյանի խոսքով՝ այդ առումով չօգտագործված մեծ հնարավորություններ կան, և հետագա ջանքերը պետք է ուղղել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը:
Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ Արցախի հետ ստեղծված հարաբերություններն անկեղծ են և բարեկամական: Դաուր Կովեի խոսքով՝ այդ հարաբերությունների ամրապնդման գործում իր ծանրակշիռ ավանդն ունի նաև Աբխազիայի հայ համայնքը:
Անդրադառնալով տնտեսական փոխգործակցության զարգացմանը՝ Աբխազիայի ԱԳ նախարարը նշել է, որ հարցն իսկապես օրակարգային է, քանի որ նման ցանկություն ունի նաև աբխազական կողմը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին