Քննարկվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր
Ղազախական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի միջև:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական երկկողմ օրակարգին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Այս համատեքստում Բակիջան Սագինտաևը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին:
Այսօր բելառուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց նաև Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի և Կարեն Կարապետյանի միջև: Երկու պետությունների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Անդրադարձ է եղել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և այդ համատեքստում վարչապետ Կոբյակովն աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան