ՄԱԿ-ը Սիրիայի վերականգնումը գնահատել է 200-300 մլրդ դոլար
Սիրիայում պատերազմի հետևանքով ավերված ենթակառուցվածքների վերականգնումը կպահանջի առնվազն 200-300 մլրդ դոլար: Այս մասին Ժնևում հայտարարել է Սիրիայում ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագրի ներկայացուցիչ Ջեյկոբ Քերնը, գրում է newsru.com-ը:
«Վերակառուցումը պետք է հսկայական լինի: Մենք խոսում ենք 200-300 միլիարդ դոլարի մասին, և սա, ամենայն հավանականությամբ, ամենաքիչն է, - ասել է Քերնը:
Նա հիշեցրել է, որ երկրում նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ է վերականգնել տները, գործարանները, էլեկտրահաղորդման գծերը, ենթակառուցվածքները:
«Սա հումանիտար ճգնաժամ է, և բոլոր նրանք, որոնք խիղճ ունեն, կօգնեն սիրիացիներին»,- նշել է Քերնը՝ պատասխանելով այն հարցին, թե ով կվճարի վերականգնման համար՝ հաշվի առնելով, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ բացասաբար են տրամադրված:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները