Դմիտիրի Պեսկով․ Տեղին չէ զուգահեռներ անցկացնել Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները միջև
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում զուգահեռներ չեն անցկացնում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և Ուկրաինայի պետական հեղաշրջման մեջ։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Ես զուգահեռներ չէի անցկացնի, քանի որ իրավիճակը, այնուամենայնիվ, բոլորովին տարբեր է։ Դժվար թե այստեղ կարելի է ուղիղ զուգահեռներ անցկացնել։ Իհարկե, դեռ պետք է վերլուծել իրավիճակը, և ես մեկ անգամ ևս կրկնում եմ՝ մենք շատ ուշադիր հետևում ենք իրադարձություններին։ Սակայն հիմա ես կարող եմ ասել, որ Ուկրաինայի հետ ինչ-որ զուգահեռներ տանելը այստեղ տեղին չէ»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները պետական հեղաշրջում էին այն դեպքում, երբ նմանատիպ իրադարձությունները Ուկրաինայում նույնպես տեղի են ունեցել «փողոցի ազդեցության տակ»։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Պուտինն առայժմ կապ չի հաստատել ոչ Սարգսյանի, ոչ էլ Կարապետյանի հետ
- Հայաստանյան իրադարձություններին Ռուսաստանի միջամտության մասին անգամ հիպոթետիկ քննարկումներն անտեղի են. Պեսկով
- Պեսկով. Կրեմլում հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան