Սոչիում երթուղայինն ու ավտոբուսը բախվել են
Սոչիում երթուղայինը բախվել է ավտոբուսի հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Երթուղայինում եղել են յոթ ուղևորներ:
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:30: Նախնական տեղեկություններով՝ երթուղայինի վարորդը 50 տարեկան է: Երթուղայինը Սոչիի կենտրոնից Բաթումիի մայրուղով ուղևորվում էր դեպի Լազորևյան շրջան, բարձրանալիս բախվել է МАЗ ավտոբուսի հետ:
Ըստ նախնական տվյալների՝ բախման պահին միկրոավտոբուսում վարորդից բացի եղել են նաև յոթ ուղևորներ: Ավտոբուսում ուղևորներ չեն եղել: Վթարի վայրում աշխատում են իրավապահներն ու շտապօգնության աշխատակիցները:
Վթարի իրական մասնակիցների ու տուժածների թիվը ճշտվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները