Տորոնտոյում 10 մարդու մահվան պատճառ դարձած հայ երիտասարդը կալանավորվել է
Կանադայի Տորոնտո քաղաքում 10 մարդու մահվան պատճառ դարձած 25-ամյա հայ երիտասարդ Ալեք Մինասյանը կալանավորվել է: Այս մասին հայտնում է Dailymail պարբերականը:
Նշենք, որ նա բեռնատարով դուրս է եկել երթևեկելի հատվածից ու վրաերթի ենթարկել մայթին գտնվող մարդկանց։ Պարբերականի հրապարակած տվյալներով, դրա հետևանքով զոհվել է 10, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 15 մարդ:
Ականատեսները պատմել են, որ Մինասյանը արագ է վարել մեքենան, ոստիկանությունը կատարվածի վերաբերյալ դեռևս որևէ վարկած չի նշում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան