Քրդամետ կուսակցության համանախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 23-ին Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանը մեջլիսում հարգել է 1915թ. զոհերի հիշատակը։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:
«Այս հողերում ապրած հնամենի ժողովուրդ հայերը ողբերգություն են վերապրել պատմության ընթացքում։ Ապրիլի 24-ին այդ պատմական ողբերգության տարելիցն է։ Կիսելով հայ ժողովրդի ցավը՝ ուզում եմ հայտնել իմ հարգանքն ու խոնարհումը զոհերի հիշատակին։ Միևնույն ժամանակ անկեղծորեն կիսում եմ բոլոր այն ժողովրդների ցավը, որոնք ենթարկվել են ճնշումների այս հանրապետության պատմության ընթացքում»,-ասել է կուսակցության համանախագահը։
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ HDP-ի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում առաջարկել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք ընդունել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին