Տոնոյանը հանձնարարել է պարզել, թե ով է շինարարական նորմերի խախտումներով շենքին դրական եզրակացություն տվել
Այսօր առավոտյան մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետքերով ավտոկայանատեղիում հայտնաբերվել են շինարարական նորմերի, հակահրդեհային պահանջների մի շարք խախտումներ։
ԱԻՆ մամուլի ծառայությունից ներկայացնում են հայտնաբերված խախտումները՝
- մոնտաժված չէ ավտոմատ հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը,
- մոնտաժված չէ հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգը,
- մոնտաժված չէ ծխահեռացման ինքնաշխատ համակարգը,
- գոյություն ունեցող ներքին հրդեհաշիջման նպատակների համար մոնտաժված ջրագիծը կահավորված չէ համապատասխան հրշեջ գույքով՝ փողակով և փողրակով,
- ցանկացած բնակարանին հրշեջ ավտոսանդուղքների մոտեցման և փրկարարական աշխատանքների իրականացման համար շենքի արտաքին պատերից 8 մետր հեռավորության վրա նախատեսված չէ կոշտ ծածկույթով 3,5 մետր լայնությամբ ճանապարհ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԻ նախարարի պատոնակատար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է պարզել, թե ով է շինարարական նորմերի խախտումներով շենքին դրական եզրակացություն տվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները