Խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի յոթ օրվա ընթացքում. սահմանադրագետ
Համաձայն գործող Սահմանադրության՝ Կառավարության հրաժարականից հետո յոթ օրվա ընթացքում խորհրդարանը պետք է նոր վարչապետ ընտրի: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Կառավարության հրաժարականին հետևող ընթացակարգը, նշեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
Նա ներկայացրեց, որ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցություն իրավունք ունի առաջադրել իր թեկնածուին:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած օրակարգը որքանով է համապատասխանում սահմանադրությանը, Այվազյանը մեջբերեց Սահմանադրությունը, որի շրջանակներում կարգը հետևյալն է. մեկ շաբաթում պետք է վարչապետ ընտրել, հետո նորից պետք է կառավարություն ձևավորվի, եթե դա չստացվեց, երկրորդ փուլում արդեն վարչապետի թեկնածություն առաջադրելու իրավունք ստանում է ոչ թե ամեն խմբակցություն, այլ խորհրդարանի մեկ երրորդը:
Եթե այս դեպքում էլ ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրեցին, նոր Ազգային ժողովը իրավունքի ուժով ինքնալուծարվում է:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ է նախատեսում Սահմանադրությունը վարչապետի հրաժարականի դեպքում
- Տրամաբանության տեսանկյունից Սահմանադրությունը սահմանում է կառավարության կառուցվածքը. Արման Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին