Թուրքիան կշարունակի Ադրբեջանին աջակցել ԼՂ հակամարտության հարցում
Անկարան կշարունակի Բաքվին աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է vestikavkaza.ru-ն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ ԼՂ հակամարտության լուծման հարցը Թուրքիայի համար «ազգային» խնդիր է: Բացի այդ, Էրդողանը ուշադրություն է հրավիրել թուրք-ադրբեջանական հարաբերությունների համակողմանի զարգացման վրա: Ադրբեջանը նախագահը Թուրքիայում է պաշտոնական այցով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան