Ռուսաստանում սկսվել է Թուրքիային մատակարարվելիք «S-400»-ների արտադրությունը
Ռուսական սպառազինության արտահանմամբ զբաղվող «Рособоронэкспорт» պետական ընկերությունը սկսել է զբաղվել ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի արտադրությամբ, որոնք նախատեսվում է մատակարարել Թուրքիային։ «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ռուսական ընկերության նախագահը։
«Սկսել ենք ի կատար ածել «S-400»-ների վերաբերյալ կնքած պայմանագիրը։ Սկսվել է արտադրությունը։ Դեռ որոշ գորընթացներ և փուլեր կան։ Ամեն հարցի շուրջ խոսվում է, մենք իրականացնելու ենք մեր պարտականությունները»։
Աղբյուրը հիշեցնում է, որ առաջին խմբաքանակի մատակարարման մասին ռուս-թուրքական պայմանագրի համաձայն՝ S-400-ների 4 մարտկոցներից 2-ը Թուրքիային կտրամադրվի 2020 թվականին: Պայմանագրի արժեքը կազմել էր 2.5 մլրդ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնը Թուրքիային զգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին S-400-ը գնելու դեպքում
- Ռուսաստանը կարագացնի S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային
- ԱՄՆ-ը Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով՝ ռուսական С-400 գնելու դեպքում
- ԱՄՆ. «Եթե Թուրքիան գնի S-400 համակարգեր, ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հասանելիությունը նրա համար կսահմանափակվի»
- ՆԱՏՕ. Թուրքիայի կողմից S-400 համակարգերի գնումը հետևանքներ կունենա
- Էրդողանն անդրադարձել է Ռուսաստանից S-400 համակարգեր գնելու թեմային