Զարուհի Բաթոյանը ներողություն խնդրեց Արցախի ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից
«Այս բոլոր օրերի ընթացքում իմ ընտանիքի հետ հետևում էի ձեզ, ապրում էի հույսով, որ 88-ի շարժումը ճիշտ էր: 88-ի անկախությունը ճիշտ էր, որովհետև միասնական էր»,-այս մասին հանրահավքում հայտարարեց երգիչ Արամոն: Նա բեմում էր կնոջ՝ երգչուհի Էմմա Պետրոսյանի հետ:
«Ես հպարտ եմ Էմմայի հետ, որ ունեմ ձեզ, ուրախ եմ, որ կարողացաք արթնացնել այն զանգերի ձայնը, որը լուռ էր, այն զանգերը, որոնք ղողանջում են մեր ապագայի համար»,-հայտարարեց նա:
Մինչ այդ ելույթ ունեցավ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը, ներողություն խնդրեց Արցախի ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից՝ անհայտ տղամարդուն որպես նրա պապիկ ներկայացնելու ու ելույթի ձայն տալու համար:
Նա շնորհակալություն հայտնեց շարժմանը մասնակից կանանց, ասաց, հետագայում կանայք մասնակցելու են որոշումների կայացմանը:
«Շնորհակալ եմ սիրելի կանայք ու աղջիկներ, այսօր ժամը 23-ին շերեփներով հարվածում ենք կաթսաներին»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակում հայտարարվեց Նիկոլ Փաշինյանի անունը՝ որպես ժողովրդի թեկնածու
- Հանրահավաքը մեկնարկեց. Չգերազանցել սահմանված արագությունը
- Հրապարակում սպասում են հանրահավաքի մեկնարկին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան