Թորբյորն Յագլանդ․ Ցանկացած փորձ՝ Ադրբեջանի կոռուպցիոն զեկույցից ուշադրությունը շեղելու, անհանդուրժելի է
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն անհանդուրժելի է համարում ցանկացած փորձ, որը նպատակ ունի ուշադրությունը շեղել ԵԽԽՎ Արտաքին հետաքննության մարմնի կողմից հրապարակված զեկույցից։ Այս մասին ասել է Յագլանդը՝ պատասխանելով ԵԽԽՎ պատգամավորի հարցին, թե Եվրոպայի խորհուրդը նրա կառավարման տարիներին քայքայվել է, որի օրինակ է ԵԽԽՎ կոռուպցիայի զեկույցը։
«Այն, ինչ փորձում եք անել, դա ուշադրությունը Արտաքին հետաքննության մարմնի զեկույցից շեղելն է, որը վերաբերում է ԵԽԽՎ-ում որոշների կողմից էթիկայի խախտումներին ու կոռուպցիոն գործունեությանը։ Ես շատ տխրեցի, իմանալով, որ կոռուպցիոն գործերում ներառված են եղել 3 նախկին, ինչպես նաև մինչև երեկ խմբի 1 ղեկավար։ Ես կասեմ հետևյալը՝ սա զեկույց է Ադրբեջանի մասին ու Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ-ում կոռուպցիոն բնույթի գործունեության ներգրավվածությանը»,-ասել է Յագլանդը։
Գլխավոր քարտուղարը ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ շատ տխուր է, բայց պետք է ասի, որ այն ժամանակ, երբ Նախարարների կոմիտեն պայքարում էր Իլգար Մամմադովին բանտից հանելու ուղղությամբ ու Ադրբեջանին ստիպելու կատարել իր պարտավորությունները, ԵԽԽՎ 3 խմբերի ղեկավարներ ու մի քանի այլ անդամներ, որոնց անունները ներառված են կոռուպցիոն զեկույցում, ամեն ինչ անում էին իրենց հեղինակությունը խաթարելու համար։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ԵԽԽՎ Արտաքին հետաքննության մարմինը հրապարկեց զեկույց, որը վերաբերում է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից իրականացվող կոռուպցիոն գործարքներին։ Հետաքննության մարմինը բացահայտել էր Ադրբեջանի կողմից իրականացրած երկու գործունեություն՝ ազդելու ԵԽԽՎ գործունեության վրա՝ լոբբիստական աշխատանքով և կանխիկ գումարների բաժանման միջոցով։
Արտաքին հետաքննության մարմնի զեկույցում ներառված են հօգուտ Ադրբեջանի գործունեություն ծավալած ներկա ու նախկին պատգամավորները, որոնց թվում են Պեդրո Ագրամունտը, Ռոբերտ Ուոլտերը, Ստեֆ Գորիսը, Կրին Շտրենցը, Լուկա Վոլոնտեն, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, նախկին անդամներ Էլհան Սուլեյմանովը, Մուսլիմ Մամմադովը, Անդրեաս Գրոսը, Ալան Դեստեքսը ու այլոք։
Արտաքին հետաքննության մարմնի ներկայացրած փաստաթղթի հիման վրա ԵԽԽՎ-ն վաղը կանցկացնի քննարկում ու կընդունի նոր զեկույց։ ԵԽԽՎ բյուրոն զեկույցում ներառված պատգամավորներին կոչ էր արել անմիջապես ինքնադադարեցնել իրենց գործունեությունը ԵԽԽՎ-ում, նախատեսվում է նրանց նկատմամբ անհատական պատժամիջոցներ։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ է ներկայացված Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ հետաքննության մարմնի զեկույցում
- Նվերներ, մարմնավաճառներ Պեդրո Ագրամունտին՝ ադրբեջանամետ գործունեության համար
- ԵԽԽՎ նախագահ․ Ադրբեջանի պատվիրակության առանձին անդամների նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա