Վահրամ Բաղդասարյան. Սերժ Սարգսյանի` ՀՀԿ նախագահի պաշտոնից հեռանալու հարցը կքննարկվի
«Հանրապետական խմբակցությունը միասնական է, խմբակցության նիստում որոշում չի կայացվել, ժողովրդի թեկնածուն հարաբերական հասկացողություն է, մենք Սահմանադրության որևէ կետ չենք խախտելու»,- ԱԺ-ում հանրապետական խմբակցության նիստի ավարտից հետո հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ մնացած հարցերը քննարկելու են հետո:
Լրագրողները հետաքրքրվեցին որոշումների կայացման գործում նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հնարավոր մասնակցության մասին, Վ. Բաղդասարյանն ասաց, որ նա չի մասնակցում:
«Նա հրաժարական է տվել ու դրանից հետո չի ցանկանում մասնակցել այդ քննարկումներին: Կա վարչապետի պաշտոնակատար: Վարչապետի պաշտոնակատարը Հանրապետության նախագահի հետ արդեն իսկ որոշումներ է կայացնում: Նա իր հրաժարականով ամեն ինչ ասեց»,-ասաց Բաղդասարյանը:
Նրա խոսքով, օրակարգում է ու քննարկվելու է նաև ՀՀԿ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Վահրամ Բաղդասարյան. Փաշինյանի առաջարկածը միակողմանի պարտադրանք է
- Կարեն Կարապետյան. Մենք սրանից լավ բան չենք ունենալու
- Սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ. ՀՀ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին