
Վահրամ Բաղդասարյան. Փաշինյանի առաջարկածը միակողմանի պարտադրանք է
«Փաշինյանի առաջարկածը բանակցություններ չեն, միակողմանի պարտադրանք է»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, ՀՀԿ-ն պատրաստ է բանակցությունների այլ օրակարգով. «Մենք պայքարում ենք մեր պետության կանոնակարգված առաջընթացի համար»:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կսպասի Կարեն Կարապետյանի, Արա Բաբլոյանի և Վահրամ Բաղդասարյանի զանգին: Եթե չզանգահարեն, ապա վերսկսելու են անհնազանդության գործողությունները:
Հետագայում պարզ դարձավ, ոչ զանգը, ոչ էլ Կարապետյանի հետ բանակցությունները չեղան, հիմա փողոցներում բողոքի ակցիաներ են: