Կարեն Կարապետյանը և Պյոտր Սվիտալսկին կարևորել են ներքաղաքական իրավիճակի կարգավորումը երկխոսության միջոցով
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական էջից։
«ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպմանը անդրադարձել ենք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ երկուստեք կարևորելով այն երկխոսությամբ և Սահմանդրության շրջանակում կարգավորելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսայանին արված՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու առաջարկին՝ ընդգծել եմ, որ բոլոր հարցերը կարող են քննարկվել բանակցությունների սեղանի շուրջ:
Դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ ինքը նույնպես հանդիպումներ է ունենում շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ՝ կարևորելով իրավիճակի փոխհամաձայնեցված կարգավորումը»:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր
- Արարատյան. Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը ապատեղեկատվություն են
- Կարեն Կարապետյան. Մենք աշխարհին վատ սիգնալներ ենք ուղարկում
- Նիկոլ Փաշինյանը՝ Կարեն Կարապետյանի հայտարարության մասին
- Կարեն Կարապետյան-Փաշինյան չեղարկված բանակցություններն ու նրանց արձագանքները
- Կարեն Կարապետյան. Փաշինյանի հետ բանակցությունների օրակարգը բաց է
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում