
Արման Խաչատրյանն իր դիմումի համաձայն ազատվել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնից
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հրամանագրով Արման Խաչատրյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը.
Արման Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», - ասված է վարչապետի պաշտոնակատարի հրամանագրում: