ՀՀ նախագահի հետ հանդիպած քաղաքական ուժերը նշել են՝ հարցերը պետք է լուծվեն ընդհուպ արտահերթ խորհրդարանական ընտրություններով
Ընդառաջելով իրեն ուղղված առաջարկին՝ ապրիլի 25-ի ողջ օրվա ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցությունների շարք է անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաև հասարակական-քաղաքական գործիչների հետ, քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկումների ընթացքում բոլոր մասնակիցները համակարծիք են եղել, որ բարձրացված հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում, ներառելով բոլոր սահմանադրական գործընթացները, ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները, անհրաժեշտության դեպքում մինչ այդ փոփոխություններ կատարելով Ընտրական օրենսգրքում և սահմանադրության հետ կապված օրենքներում:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
- Կարեն Կարապետյանը և Պյոտր Սվիտալսկին կարևորել են ներքաղաքական իրավիճակի կարգավորումը երկխոսության միջոցով
- Արարատյան. Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը ապատեղեկատվություն են
- Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցություններն ու հեռախոսազրույցները
- Կարեն Կարապետյան. Մենք սրանից լավ բան չենք ունենալու
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին