ԵԽԽՎ-ն առաջարկում է նոր զեկույց՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ
Ապրիլի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Արտաքին հետաքննության մարմնի կողմից կառույցում Ադրբեջանի կողմից տարածված կոռուպցիան ուսումնասիրող զեկույցի հրապարակումից հետո ԵԽԽՎ-ն հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ։ ԵԽԽՎ-ում ընդունվել է բանաձևի առաջարկություն (Motion for a resolution)` «Քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում» թեմայի վերաբերյալ։
Ընդունված տեքստում ասվում է , որ 2013թ․-ին Վեհաժողովը մերժեց գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը։ Անկախ հետաքննական մարմինը, ի թիվս այլոց, գտել է, որ ԵԽԽՎ նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեն մեծ դեր է կատարել Շտրասերի զեկույցը տապալելու գործում։ Ավելին, Հետաքննական մարմինը գտել է, որ հիմնավոր հիմքեր կան հավատալու, որ Վոլոնտեն, ադրբեջանցի նախկին պատգամավորներ Սուլեյմանովն ու Մամմադովը զբաղված են եղել կոռուպցիոն բնույթի գործարքներով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին գործերը պարզ են դարձնում, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների թեման իրական է, որի օրինակն է նաև Իլգար Մամմադովի գործը, ում Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել՝ չնայած ՄԻԵԴ վճռին, որը գտել էր, որ Մամմադովը ձերբակալվել է իշխանություններին քննադատելու համար։
Ուստի, տեղին է, որ գրվի Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին նոր զեկույց, որը զերծ կլինի կոռուպցիոն ցանկացած ազեցությունից։
Նշենք, որ բանաձևի առաջարկությունից հետո այն ուղարկվում է համապատասխան հանձնաժողով, որը քննարկում է այն, նշանակում զեկուցող, որն էլ պատրաստում է զեկույցը։ Զեկույցը քննարկվում է Վեհաժողովում և դրվում քվեարկության։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ԵԽԽՎ Արտաքին հետաքննության մարմինը հրապարկեց զեկույց, որը վերաբերում է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից իրականացվող կոռուպցիոն գործարքներին։ Հետաքննության մարմինը բացահայտել էր Ադրբեջանի կողմից իրականացրած երկու գործունեություն՝ ազդելու ԵԽԽՎ գործունեության վրա՝ լոբբիստական աշխատանքով և կանխիկ գումարների բաժանման միջոցով։
Արտաքին հետաքննության մարմնի զեկույցում ներառված են հօգուտ Ադրբեջանի գործունեություն ծավալած ներկա ու նախկին պատգամավորները, որոնց թվում են Պեդրո Ագրամունտը, Ռոբերտ Ուոլտերը, Ստեֆ Գորիսը, Կրին Շտրենցը, Լուկա Վոլոնտեն, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, նախկին անդամներ Էլհան Սուլեյմանովը, Մուսլիմ Մամմադովը, Անդրեաս Գրոսը, Ալան Դեստեքսը ու այլոք։
Հարակից հրապարակումներ`
- Թորբյորն Յագլանդ․ Ցանկացած փորձ՝ Ադրբեջանի կոռուպցիոն զեկույցից ուշադրությունը շեղելու, անհանդուրժելի է
- Նվերներ, մարմնավաճառներ Պեդրո Ագրամունտին՝ ադրբեջանամետ գործունեության համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին