Ոստիկանություն. Վ. Գասպարյանի խոսքը բացարձակապես քաղաքական չէր
Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Այսօր հանրահավաքի ընթացքում փորձ է արվել յուրովի մեկնաբանությամբ քաղաքականացնել ՀՀ ոստիկանության պետի խոսքը հանրությանն ու ոստիկանությանը:
Հայտնում ենք, որ ոստիկանության պետի խոսքը բացարձակապես քաղաքական չէր, այլ պետության կայունությամբ մտահոգ, հասարակական կարգի պահպանման պատասխանատու, պետականության և քաղաքացու իրավունքների պաշտպան համակարգի ղեկավարի խոսք»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները