Դամասկոսի հետազոտական կենտրոնում քիմիական զենք չի հայտնաբերվել
ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ղեկավար գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկին հայտարարել է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում հաստատել են դամասկոսյան հետազոտական «Բարզա» կենտրոնում քիմիական զենքի բացակայությունը: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Ամերիկյան կողմի տվյալներով՝ այդ կենտրոնում տարվում էին թունավոր նյութերի մշակման աշխատանքներ:
«2017 թ. նշված գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիաներում Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը ստուգումներ է անցկացրել: Այդ ստուգումների արդյունքում հաստատվել է, որ թունավոր նյութերի արտադրության ու մշակման հետ կապված որևէ գործունեություն չի իրականացվել»,- ասել է Ռուդսկին:
Հարակից հրապարակումներ`
- Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները Դումա քաղաքում են
- Դումայում քիմիական հարձակումը բեմականացում է եղել. ՌԴ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին