Հրապարակում հայտարարվեց Նիկոլ Փաշինյանի անունը՝ որպես ժողովրդի թեկնածու
«Այսօր մենք վերջանականապես մերժեցինք սուտը և թույլ չտվեցինք իրավիճակից օգտվողներին մեզանից գողանալ մեր հաղթանակը: Այսօր արդեն վստահաբար կարող ենք ասել, որ ՀՀԿ-ն Հայաստանում այլևս իշխանություն չունի: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն այլևս պատկանում է ժողովրդին և սա անշրջելի է»,- այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց «Ելք» դաշինքի անդամ Ռուբեն Ռուբինյանը:
Նրա խոսքով՝ եկել է ժամանակը, որպեսզի որպես իշխանություն միասին կայացնեն իրենց առաջին ամենակարևոր որոշումը. «Պետք է որոշենք, թե ով է այն մարդը, որը լիազորված է լինելու այս հրապարակի և ՀՀ-ի քաղաքացիների գերակշիռ մեծամասնության կողմից ընտրվել վարչապետ, կազմել կառավարություն, իրականացնել փոփոխություններ և կազմակերպել արդար ընտրություններ»,- ասաց նա:
Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ, Նիկոլ»:
«Ինչպես ասեք, այնպես էլ կլինի: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ԱԺ-ն ընտրելու է վարչապետ և ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը»,- հավելեց Ռուբեն Ռուբինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին