
«Ալյանս»-ը պաշտպանելու է միայն Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում
«Ալյանս» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. ««Ալյանս» կուսակցությունը, որպես «Ծառուկյան» դաշինքի մաս, կանգնած լինելով համաժողովրդական շարժման շարքերում և երկար տարիներ պայքարելով Հանրապետական կուսակցության իշխանության դեմ հայտարարում է, որ պաշտպանելու է միայն դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում, եթե նա առաջադրվի:
Հակառակ պարագայում «Ալյանս»-ի ներկայացուցիչ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը որևէ այլ թեկնածուի օգտին չի քվեարկելու, շարունակելով ժողովրդի շարքերում պայքարել հանրապետականների իշխանության դեմ»: