Կարեն Կարապետյան. Մենք սրանից լավ բան չենք ունենալու
«Ես մտավախություն ունեմ, որ իրավիճակը կրկին կլարվի: Ես նաև դրա լուծումն ունեմ: Առաջարկել եմ, որ բոլոր քաղաքական ուժերը նստեն ու բանակցեն Սահմանադրության, խաղի կանոնների դաշտում: Չփորձենք մեկս մյուսին կամք թելադրել: Չափազանց անհրաժեշտ է վերադառնալ բնականոն կյանքին: Մենք սրանից լավ բան չենք ունենալու»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայատարարեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով, այս առաջարկության վերաբերյալ ինքը խոսել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Բացի հայտարարությունից, Արմեն Սարգսյանը նաև հեռախոսազրույցներ ու հանդիպումներ է ունենալու քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
«Ես հույս ունեմ, որ քաղաքացիները կդրդեն քաղաքական ուժերին երկխոսել ու լուծումներ գտնեն, եթե լուծումներ չգտնենք, մենք պրոբլեմներ ենք ունենալու բոլոր ոլորտներում»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյան. Մենք աշխարհին վատ սիգնալներ ենք ուղարկում
- Կարեն Կարապետյան. Ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ տալ չի կարող
- Նիկոլ Փաշինյանը՝ Կարեն Կարապետյանի հայտարարության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան