Կոնվերս Բանկը հայտարարում է CashBack արգենտինական գինու համար
Կոնվերս Բանկը՝ մինչև ապրիլի 29 կայանալիք «Արգենտինական գինու շաբաթի» շրջանակներում իր գործընկերների ցանցում հայտարարում է 25 տոկոսի CashBack` արգենտինական գինիների համար:
CashBack-երը հաճախորդների խրախուսմանը միտված լավագույն, ամենարդյունավետ լոյալության ծրագրերից են, որոնք մի կողմից թույլ են տալիս հաճախորդներին գնումներ կատարելիս հետ ստանալ գործարքի գումարի մի մասը՝ խնայելով գումար, մյուս կողմից էլ խթանում են անկանխիկ գործարքները:
«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս CashBack ակցիաներով և, այս առումով, հաճախորդներին հետ վերադարձված գումարի ծավալով հայաստանյան առաջատարներից է: Ըստ որում, մենք առանձնանում ենք ոչ միայն նման առաջարկների մեծ հաճախականությամբ, այլև հետ վերադարձվող գումարի չափով՝ 25 տոկոս CashBack-ը աննախադեպ է Հայաստանում»,- այս մասին հայտնում են Բանկից:
Ընդհանուր առմամբ, 2014թ-ից ի վեր Կոնվերս Բանկի հայտարարած CashBack ակցիաների ընթացքում Բանկի հաճախորդներին է վերադարձրել ավելի քան 260 մլն դրամ:
Զուգահեռաբար, յուրաքանչյուր գնման համար հաճախորդները ստացել են Կոնվերս Միավորներ, որոնք կարող են փոխանակել նվերներով Բանկի գործընկերների ցանցում:
«Առաջիկայում ևս Կոնվերս Բանկը հանդես կգա նման շահավետ ակցիաներով՝ իր քարտապան հաճախորդներին շահավետ գնումների և խնայելու հնարավորություն տալով»,- ասել են Բանկից:
Ակցիայի մանրամասներները և գործընկերային ցանցը` հղմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին