Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը Մալթայում ներկայացրել է Ռիմսկի-Կորսակովի և Շորի ստեղծագործությունները
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ապրիլի 23-ի համերգը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ուղիղ եթերում հեռարձակեց դասական երաժշտության առաջատար հեռուստաալիքներից մեկը՝ «Մեդիչի» հեռուստաընկերությունը։
Նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը կատարել է ռուս կոմպոզիտոր, մանկավարժ, դիրիժոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի չորս մասից բաղկացած «Շեհերազադե» սիմֆոնիկ պոեմը։ Ջութակի մենանվագը՝ Կարմեն Լաուրիի։ «Շեհերազադեն» ոչ միայն Ռիմսկի-Կորսակովի, այլև համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության լավագույն գործերից է։ Կոմպոզիտորն այն գրել է 1888 թվականին, ըստ «Հազար ու մի գիշեր» արաբական հեքիաթների։ Երեկոյի ընթացքում հնչել է նաև մալթյան փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորի՝ Ալեքսեյ Շորի «Ճամփորդական նոթեր» կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար (մենակատար՝ Դենիս Կոժուխին)։
Ապրիլի 23-ին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացվող Հայաստանի մշակութային օրերի հերթական միջոցառումը նվիրված էր Տիգրան Մանսուրյանի արվեստին։ Դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, ջութակահար Ֆիլիպ Օռլովը, ալտահար Նադյա Դեբոնոն և թավջութակահար Պիտեր Ֆլենեգենը ներկայացրին Մանսուրյանի ստեղծագործությունները։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ ելույթը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր է։ Նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը։
Իսկ ապրիլի 23-ի համերգի տեսագրությունը «Մեդիչի» հեռուստաընկերության եթերում կարող եք դիտել հետևյալ հղմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատրյանի հոբելյանին նվիրված համերգով Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը
- Գիա Կանչելիին նվիրված երեկո՝ Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբ
- Հայաստանի մշակութային օրերը Մալթայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան