Ապօրինի անտառահատումների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 244 մլն դրամի վնաս
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաների ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, կաշառք տալու, երկու տասնյակ պաշտոնական փաստաթղթեր ոչնչացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական անփութության բազմաթիվ նոր դրվագներ, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 244.000.000 ՀՀ դրամի վնաս:
ՀՔԾ-ից հայտնում են, որ «Արծվաբերդի» անտառտնտեսությունում 2016թ. նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ իրականացնող խմբում ընդգրկված ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանության պետական տեսչության բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանը, ավագ պետական տեսուչ Արմեն Ավագյանը և պետական տեսուչ Կարեն Էրոյանցը ստուգման ընթացքում պարտավոր են եղել արձանագրել բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերը և իրենց իրավասության սահմաններում դրանց համապատասխան ընթացք տալ, սակայն Ա. Ավագյանը և Վ. Աբրահամյանը անտառտնտեսությունում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի քանակը և պետությանը պատճառված վնասը նվազեցնելու համար խմբով՝ նախնական համաձայնությամբ, անտառտնտեսության 3 անտառապետերից ստացել են խոշոր չափերով կաշառք:
Բացի այդ, երբ ստուգման նախնական արդյունքները հայտնի են դարձել «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ավետիք Ադամյանին, վերջինս, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ստուգող խմբի ղեկավար Վ. Աբրահամյանի հետ, նրա միջոցով ներգործել է ստուգող խմբի անդամների վրա` վերջիններիս դրդելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ստուգման ակտում մտցնել կեղծ տեղեկություններ:
Մանրամասները՝ ՀՔԾ պաշտոնական կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան