Կարեն Կարապետյան-Փաշինյան չեղարկված բանակցություններն ու նրանց արձագանքները
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը դիմել է Հայաստանի քաղաքացիներին՝ որոշ մանրամասներ ներկայացնելով իր և Նիկոլ Փաշինյանի միջև չեղարկված բանակցությունների մասին։ Կարապետյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
Սիրելի՛ քաղաքացիներ, Ինչպես գիտեք՝ վաղը պետք է տեղի ունենար իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ փնտրելու համար:Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել:Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին է արձագանքել՝ այսօր ուշ երեկոյան «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարելով, որ իշխանությունները փորձում են Սերժ Սարգսյանի հրաժարականը օգտագործել Հանրապետականի իշխանությունը պահպանելու համար, հետևաբար ինքը վաղը կսպասի Կարեն Կարապետյանի, Արա Բաբլոյանի և Վահրամ Բաղդասարյանի զանգին։ Եթե՝ ոչ, առավոտից վերսկսում են բողոքի անհնազանդության գործողությունները, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կարապետյան-Փաշինյան հանդիպումը չի կայանա. Tert.am
- Կարեն Կարապետյան. Փաշինյանի հետ բանակցությունների օրակարգը բաց է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին