Հանրահավաքը մեկնարկեց. Չգերազանցել սահմանված արագությունը
«Պետք է կարողանանք ինքնակազմակերպվել, որպեսզի այս հեղափոխությունը հասցնենք հանգուցալուծման: Ինչպես ցանկացած հեղափոխություն, սա էլ կհամարվի կայացած, եթե լինեն ազատ ու արդար ընտրություններ»,- Հանրապետության հրապարակում քիչ առաջ մեկնարկած հանրահավաքում այս մասին հայտարարեց բողոքի շարժման համակարգողներից Արմեն Գրիգորյանը:
Նա քաղաքացիներին կոչ արեց մեքենաները վարելիս չգերազանցել սահմանված արագությունը:
«Բոլորս այնպես ենք անում, որ մեքենաների երթևեկությունը խնդիր չստեղծի այլոց համար: Պահպանում ենք երթևեկության համար սահմանված արագությունը: Մյուս կարևոր բանը, մեզ շատ են ասում, որ մարդիկ փակել են իրենց մեքենաների համարանիշները: Խնդրում եմ այդպիսի մեքենաներով չմասնակցել ակցիաների: Գիշերը 10:30-ից հետո փորձում ենք պահպանել լռություն: Չենք աղմկում, որպեսզի քաղաքացիները կարողանան հանգստանալ ու ցերեկները մասնակցեն ակցիաների: Մեկ շատ կարևոր հանգամանք ևս, տարածքը, որտեղ մենք գտնվում ենք, պետք է վերաբերվենք որպես մեր տանը, այն պետք է լինի մաքսիմալ մաքուր: Հետևում ենք, որ մաքրությունը պահպանվի, ինչպես ընդունել ենք այն մաքուր, այնպես էլ մաքուր հանձնենք մյուս քաղաքացիներին»,-ասաց Ա. Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գործադրվում են առավելագույն ջանքեր ցուցարարների և այլ քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանության համար. Թաթոյան
- Երևանի տարբեր փողոցներում երթերը շարունակվում են
- Երթևեկության անարխիա, որ մարդկային կյանքեր է արժենում
- Ոստիկանության կոչը՝ ավտոակցիայի մասնակիցներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան