«Ժողովուրդ». Ենթադրելի է, որ ՀՀԿ-ն ընդդիմություն է դառնում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո ՀՀԿ-ն որբացել է ու սկսել է քանդվել: Ավելին՝ ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության միջև երեկ ողջ օրը առճակատում է եղել. Կարապետյանը ցանկացել է, որ ՀՀԿ-ն իրեն առաջադրի վարչապետ, որպեսզի որոշ ժամանակ էլ ունենա լիազորություններ: Սակայն այս ամենը նա ոչ թե ՀՀԿ-ականներին անձամբ է ասել, այլ միջնորդավորված, ավելին՝ Կարապետյանը որոշել է ՀՀԿ անունից միանձնյա որոշումներ կայացնել»:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ խմբակցությունում մի մասը դեմ է եղել Կարապետյանի վարչապետությանը:
«Ավելին` երեկ ՀՀԿ-ականները ցանկացել են Կարապետյանին հրավիրել խորհրդարան, հանդիպել նրա հետ, բայց նրան գտնել չի հաջողվել: ՀՀԿ-ականները չէին թաքցնում իրենց դժգոհությունը Կարապետյանից: Ավելի ուշ Սերժ Սարգսյանն է հանդիպել կուսակիցների հետ. բացի այն, որ նա հայտարարել է ՀՀԿ նախագահի պաշտոնը թողնելու մասին, նաև ակնարկել է ՀՀԿ-ի` «այժմյանից տարբերվող դերակատարության մասին». ոմանք ենթադրում են, որ ՀՀԿ-ն ընդդիմություն է դառնում»,-գրել է թերթը։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները