Սաակաշվիլին Իվանիշվիլու վերադարձը պայմանավորում է Հայաստանի իրադարձություններով
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին համաձայնել է ղեկավարել «Վրացական երազանք ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը՝ ընդառաջելով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի ու կուսակցության այլ ղեկավարների առաջարկությունը: Այս մասին գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Անձամբ, իմ անունից ու ամբողջ կուսակցության անունից ես առաջարկեցի և խնդրեցի, որ մեր կուսակցության հիմնադիրն ղեկավարի կուսակցությունը: Ես ուրախ եմ, որ պարոն Բիձինա Իվանիշվիլին համաձայնել է», – նշել է Կվիրիկաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանելով Իվանիշվիլիի վերադարձը դա կապել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
«Իվանիշվիլին, վախեցած լինելով հարևան երկրում օլիգարխիայի տապալմամբ, ստիպված է դուրս գալ հարմարավետ ստվերից ու անձնական պաշտպանությունը կրկին փնտրել բաց քաղաքականության մեջ: Մենք այս տարի միաժամանակ վերջ կտանք Իվանիշվիլու իշխանությանն ու ժողովրդի կարիքներին», - գրել է նա: