Ես մորուքավոր տղա եմ. Կոնչիտա Վուրստ
Ավստրիացի կատարող Թոմաս Նոյվիրթը, ով 2014 թ. հաղթեց «Եվրատեսիլ» երգի մրցույթում մորուքավոր երգչուհի Կոնչիտա Վուրստի կերպարով, պատմել է իր իգական այլընտրանքային կերպարից հրաժարվելու մասին։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։ Նոյվիրթը պատմել է, որ իրեն հոգնեցրել են կանացի կերպարն ու զգեստները։
«Ես վերջին 10 տարիներին բացահայտում էի իմ «ես»-ի կանացի հատվածը։ Ինձ այնքան դուր եկավ «Եվրատեսիլը» և դրան հետևող ամեն ինչ, որ հասկացա՝ Կոնչիտան մեծ ներուժ ունի և կարող է զարգանալ բազմաթիվ ուղղություններով։ Ես ոգեշնչում եմ փնտրում։ Ես բեմ բարձացա ոսկեզգեստ դիվայի կերպարով, իսկ հիմա ես չսափրված տղա եմ, որ բոթասներ է հագնում»,- ասել է Թոմասը։
Եգիչը նշել է, որ հիմա նա իրեն ներդաշնակ է զգում ավելի առնական կերպարով, և ուրախանում է, որ իրեն փողոցում չեն ճանաչում։ Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի Նոյվիրթը տեղեկացրել է, որ պատրաստվում է «սպանել» Կոնչիտա Վուրստին։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում