Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպելու է ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ
Մոսկվայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մտադիր է ռուսական իշխանությունների հետ ոչ պաշտոնական բանակցություններ վարել: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները:
Նալբանդյանը Մոսկվա է մեկնել երեկ երեկոյան, այսօրվա ընթացքում պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ են ծրագրված: Բանակցությունների կենտրոնում լինելու են Հայաստանում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները:
Աբյուրը հիշեցնում է, որ ԱԳ նախարարի պաշտոնակատարից բացի Ռուսաստան է մեկնել նաև Արմեն Գևորգյանը: Մոսկվայում նա մի շարք աշխատանքային բանակցություններ է ունենալու:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների
- Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ