Շառլ Ազնավուրն արդեն Փարիզում է
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ինքնագնացողությունը լավացել է: Հինգշաբթի նա մեկնել է Փարիզ: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Ազնավուրի ինքնազգացողությունը կարգավորվել է: Նա մեջքի շրջանում ցավեր է ունեցել, սակայն հիմա իրեն լավ է զգում»,-ասել են ԶԼՄ-ին:
Հարցին, թե շանսոնյեն Փարիզում կմնա՞ հիվանդանոցում, Ազնավուրի ներկայացուցիչը պատասխանել է՝ նման անհրաժեշտություն չկա:
Նշենք, որ 94-ամյա Շառլ Ազնավուրի առողջական վիճակը վատացել էր Սանկտ Պետերբուրգում համերգի փորձի ժամանակ: Համերգը հետաձգվել է 2019-ի ապրիլին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան