Ռուս 17-ամյա բիաթլոնիստուհին մարզչին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ
17-ամյա բիաթլոնիստուհի Աննա Մոիսեևան Մոսկվայի շրջանի Սպորտային պատրաստության կենտրոնի մարզիչ Սերգեյ Տուտմինին մեղադրել է իր նկատմամբ սեռական ոտնձգության մեջ։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։ Չնայած այն հանգամանքին, որ Մոսկվայի շրջանի բիաթլոնի ֆեդերացիան և սպորտի նախարարությունը տեղյակ էին կատարվածի մասին, սակայն մարզիչն իր պաշտոնը լքել է սեփական ցանկությամբ։
Մարզուհին պատմել է, որ ամեն ինչ սկսվեց 2017 թ. սեպտեմբերին՝ Սարանսկի մարզաբազայում, երբ Տուտմինն աղջկան կանչել է իր սենյակ՝ զրուցելու, ապա նրան մերսում առաջարկեմ»։ Աղջիկը հրաժարվել է, մարզիչը նշել է, որ նա լավ է հասկանում՝ ինչու է իրեն կանչել, ընդգծել, որ դա պետք է աղջկան. եթե նրա բնատուր լավ տվյալներին գումարվեն նաև իր հետ կառուցված ճիշտ հարաբերությունները, ապա ինքը մարզուհուն կօգնի հասնել շոշափելի արդյունքների։
Տեղի ունեցածի մասին աղջիկը պատմել է միայն ընկերուհուն։ Տուտմինի հետ ինտիմ կապի մեջ մտնելուց հրաժարվելով՝ նա խնդրել է մեկ այլ մարզչի, որ իրեն տեղափոխի այլ մասնագետի մոտ։ Վերջինս, սակայն, տեղեկացրել է, որ նոր խմբերի ձևավորում կլինի ամռանը, մինչ այդ պետք է սպասել։ Հետագայում Տուտմինը քանիցս կրկին փորձել է աղջկա նկատմամբ ոտնձգությունների դիմել, անգամ փորձել է համբուրել։
Բիաթլոնիստուհին համարձակվել է կատարվածի մասին պատմել մեծերին, երբ մարզիչը սկսել է ճնշել իրեն։ Առաջինն այդ մասին իմացել են աղջկա մայրն ու անձնական մարզիչ Ելենա Բորիսովնան։ Նրանք որոշում են կայացրել՝ ծառայողական դիմում գրել, դրան կցել աուդիոձայնագրությունը, որն աղջիկը կարողացել է անել զրույցի ժամանակ։
Հաջորդ օրն իսկ Մոիսեևային են զանգահարել Մոսկվայի շրջանի Բիաթլոնի ֆեդերացիայի Ալեքսեյ Նուժդովը և Մերձմոսկվայի սպորտի նախարար Ռոման Տերյուշովը։ Նրանք աղջկան ասել են, որ իր կողմից են և բոլոր հարցերը կլուծեն, մարզիչը կպատժվի։
«Մեր զրույցը, սակայն, փոքր-ինչ տարօրինակ էր։ Օրինակ, ֆեդերացիայի նախագահն ինձ հարցրեց՝ ինչու ես անմիջապես իր մոտ չգնացի՝ այս հարցը լուծելու համար։ Իբրև, բոլոր խնդիրները կլուծվեն։ Հետո ասացին, որ էլի մտածեմ. եթե հիմա բոլորն այդ մասին իմանան, դա ապագայում ինձ չի՞ վնասի արդյոք»,- ասել է 17-ամյա մարզուհին։
Մարզիչը սպորտային կենտրոնից հեռացել է սեփական ցանկությամբ, կատարվածի ուսումնասիրությունը փոխանցվել է Քննչական կոմիտեին։ Ինքը՝ մարզիչը, հրաժարվել է մեկնաբանություններ տալ։ Սա վերջին շրջանում մարզիչների ոտնձգության փորձի մասին ամենևին էլ առաջին դեպքը չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան