Անցած գիշեր հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց համարանիշերի երթևեկող 18 ավտոմեքենա. Ահարոնյան
«Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթևեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Նա նշել է, որ միջոցառումները շարունակվում են և վարորդներին կոչ է անում պահպանել երթևեկության կանոնները։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին