
Կարևորվել է երկրում կայունության և օրինականության պահպանման անհրաժեշտությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր դասի մի խումբ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Կարևորվել է երկրում կայունության և օրինականության պահպանման անհրաժեշտությունը: