Վթարի հետևանքով տուժած մեկ տարեկան երեխան մահացել է
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում անցած գիշեր մահացել է ապրիլի 23-ի գիշերը Սարալանջի փողոցում ավտովթարի հետևանքով վնասվածներ ստացած 1 տարեկան 3 ամսական երեխան:
«Գիշերը մահացավ: Վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով տուժել էր չորս մարդ: Երեքը շարունակում են բուժումը:
Ոստիկանությունից մանրամասնում են, որ ապրիլի լույս 24-ի գիշերը Երևանի Սարալանջի փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Աշտարակում ապրող 27-ամյա Դավիթ Արզումանյանի վարած «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, աջ ընթանալով, բախվել բետոնե արգելապատնեշին։ Վարորդը, նրա ուղևորները, որոնք ամուսիններ են, և նրանց 1-ամյա որդին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համալսարանական թիվ 1 հիվանդանոց, որտեղից էլ փոքրիկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Պատահարի հանգամանքները նախապես պարզվել են ճանապարհային ոստիկանությունում։ Պարզվել է, որ «Մերսեդեսին» հետևից հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով էլ Դ. Արզումանյանը կորցրել է մեքենայի կառավարումը և դուրս եկել երթևեկելի գոտուց։ «Օպելի» վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է։ Դեպքից ժամեր անց «Օպելի» վարորդը՝ մայրաքաղաքում ապրող 29-ամյա Ս. Գյուլումյանը, մեքենայով հանդերձ ներկայացել է ճանապարհային ոստիկանություն։
Նախապատրաստված նյութերը ճանապարհային ոստիկանությունից փոխանցվել են Երևան քաղաքի քննչական վարչություն։ Կատարվածի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին