Հայաստանի պատվիրակությունը չի կարողացել ներկայանալ ՀԱՊԿ նիստին
Հայաստանի պատվիրակությունը չի կարողացել ժամանել Ալմա-Աթա՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի ապօրինի միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկացնում է Interfax-ը։
«Ես ցանկանում եմ տեղեկացնել նիստի մասնակիցներին, որ նախօրեին հեռագիր ենք ստացել Հայաստանի Հանրապետությունից, որում ասվում է, որ կապված մայրաքաղաքում ստեղծված իրավիճակի հետ՝ ՀԱՊԿ-ի՝ Ալմա-Աթայում անցկացվող Ապօրինի միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի 21-րդ նիստին Հայաստանի պատվիրակության մասնակցությունը հնարավոր չէ»,- տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
Նա հույս է հայտնել, որ բոլորը կարող են ըմբռնումով մոտենալ դրան, քանի որ իրավիճակն իսկապես դժվարին է։
«Նրանք զբաղվում են Հայաստանում իրավիճակի կայունացման հարցով»,- ասաց նա։
ՀԱՊԿ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում