Հիվանդանոցային բուժումը շարունակում է հանրահավաքների ընթացքում տուժած 5 քաղաքացի
Ապրիլի 26-ին, ժամը 18։30-ի դրությամբ Երևանի բժշկական կենտրոններում շարունակում է բուժվել հանրահավաքների ընթացքում տարբեր օրերին տուժած 5 քաղաքացի։
ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած հաղորդագրության համաձայն, նրանցից 4-ի վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոն ընդունված տուժածներից մեկի վիճակը մնում է ծանր։
Ըստ աղբյուրի՝ բոլորը ստանում են անհրաժեշտ բուժում, գտնվում են բժիշկների աչալուրջ հսկողության ներքո։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա