Փաշինյան. Կայացրել ենք ստրատեգիական որոշումներ
Քիչ առաջ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր», «Իմ քայլը» ու շարժման մեջ ընդգրկված հակաիշխանական այլ նախաձեռնությունների հանդիպումը: Քննարկվել են «թավշյա հեղափոխության» իրականցման հետագա քայլերը: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց ԱԺ պատգամավոր, շարժման առաջանորդ Նիկոլ Փաշինյանը:
«Հեղափոխությունը պետք է հետևողականորեն շարունակվի, և իմաստն այն է, որ այն իր հետ բերի իրական ու ոչ թե կեղծ փոփոխություններ: Սա ամենակարևոր արձանագրումն էր: Կայացվել են ստրատեգիական բնույթի որոշումներ: Այսօր Հրապարակում կայանալիք հանրահավաքում կհրապարակվի մեր գործողությունների երկրորդ փուլի ճանապարհային քարտեզը, թե ինչպես պետք է շարժվենք առաջ, որպեսզի այս հեղափոխությունը հասցնենք տրամաբանական ու ցանկալի ավարտի»,-ասաց Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան