
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն ընդդիմադիր ցույցերի կազմակերպիչներին երկխոսության կոչ է անում
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ու երևանում առկա իրավիճակը:
Այս մասին ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Ռուսական կողմը ակցիայի կազմակերպիչ ընդդիմադիրներին ու այլ քաղաքական ուժերին կառուցողական երկխոսության կոչ է արել` նշելով, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես Սահմանադրության ու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների շահերի շրջանակում: Հույս է հայտնվել, որ երկիրը շուտով կվերադառնա բնականոն հունին: