Ծիծեռնակաբերդում վաղը ծաղկահավաք կիրականացվի
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 27-ին տեղի կունենա ծաղկահավաքը: Բազմամյա ավանդույթի համաձայն՝ միջոցառումը մեկնարկվելու է օրհնության կարգով, իսկ բացման պաշտոնական արարողությունն ուղեկցվելու է Արարատյան Հայրապետական թեմի երգչախմբի կատարումներով: Այս մասին հայտնում են ՀԲԸՄ-ից:
Այն իրականացնում է ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում:
Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլի 26-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի կունենա ամենամյա «Ծաղկահավաքը»
- Ծիծեռնակաբերդում «Ծաղկահավաք» ամենամյա միջոցառումը՝ ապրիլի 27-28-ին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա