Ես չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել. Դավիթ Տոնոյան
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատարը պատասխանել է լրագրողներին հուզող հարցերին: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Հարց. պարոն նախարար, ինչպե՞ս կմեկնաբանեք «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումն առ այն, որ Դուք Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու եք:
Պատասխան. Ես հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության գործող կառավարության թիմի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը և շարունակելու եմ իմ տեղում իրականացնել ԱԻ նախարարի պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ազատել ինձ իմ պարտականությունների կատարումից և ես չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել:
Հարց. պարոն նախարար այս հայտարարությունը կարելի՞ է դիտարկել որպես պրովոկացիա:
Պատասխան. Սա քաղաքական ուժի ներկայացուցչի՝ պարոն Միրզոյանի կարծիքն է, որը ճիշտ չէ իմ կողմից մեկնաբանել։ Իմ դիրքորոշումը հստակ է՝ ես շարունակում եմ իմ ծառայությունը Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում չի կայացրել այլ որոշում:
Հարց. Դուք ունեցե՞ լ եք որևէ հանդիպում կամ քննարկումներ այս քաղաքական ուժի հետ:
Պատասխան. Ստեղծված «արտակարգ քաղաքական իրավիճակում» իմ ամենօրյա և՛ հեռախոսային շփումները, և՛ անձնական հանդիպումները «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ կապված են բացարձակապես հանրային անվտանգության ապահովման օրհասականությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին