Կարգազանց վարորդների մեքենաներ են տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք
Ապրիլի լույս 26-ի գիշերը ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Արդյունքում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 18 ավտոմեքենա, որոնք եղել են առանց հաշվառման համարանիշերի։
Ոստիկանությունից հայտնում են. «Ապրիլի լույս 25-ի գիշերվա ուժեղացված ծառայության ընթացքում էլ պահպանվող հատուկ տարածք էր տեղափոխվել 17 ավտոմեքենա։ Բացի համարանիշերը հանելուց վարորդներից ոմանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ, կոպտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Կարգազանց վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։
Ի դեպ, և՛ ճանապարհային ոստիկանություն, և՛ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, և՛ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն դիմում են բազմաթիվ քաղաքացիներ՝ վերջին օրերին երթևեկության կանոնները կոպտորեն խախտող վարորդներին կարգի հրավիրելու պահանջով։
Ճանապարհային ոստիկանությունը լինելու է հետևողական և խիստ։ Ուժեղացված ծառայությունն իրականացվելու է պարբերաբար։
Հարգելի վարորդնե՛ր, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները․ դրանք բխում են մեր իրավագիտակից հասարակության շահերից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան