Հասարակություն 21:21 26/04/2018 Հայաստան

Կա՛մ վարչապետ կընտրվեմ ես, կա՛մ էլ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի. Փաշինյան

21:15
«Իմ քայլը» նախաձեռնությունը վաղը Երևանում հանրահավաք չի անի: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը ժամը 18:00-ին պետք է հանրահավաք անեն ոչ թե Երևանում, այլ Գյումրիում:

Ըստ նրա՝ Երևանում վաղվա համար բոլոր գործողություններն առժամանակ դադարեցվում են, որպեսզի Երևանի ակտիվիստները 1-2 օր հանգստանան, ուժերը վերականգնեն, բայց եթե կան մարդիկ, որոնք իր նման հանգստանալու կարիք չունեն, ապա վաղը ժամը 15:00-ին, հավաքվեն Աշտարակի խճուղու մոտ ու գնան ավտոերթով դեպի Գյումրի:

«Հույս ունենք, որ գյումրեցի մեր ընկերները մեզ կդիմավորեն Շիրակի մարզի մուտքի մոտ: Վաղվա երևանյան գործողությունները չենք իրականացնելու մեկ նպատակով՝ ապրիլի 29-ին և 30-ին, մայիսի 1-ին, մեր գործողությունները Երևանում վերականգնվելու են աննախադեպ թափով»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ մյուս օրը  հանրահավաք կանեն Վանաձոր քաղաքում:

21։10
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որևէ խոչընդոտ չստեղծվի դեպի Արցախ իրականացվող ռազմական և քաղաքացիական բեռների համար: Ըստ նրա՝ պետք  է բաց լինեն դեպի Արցախ տանող ռազմավարական նշանակության ճանապարհները, և ընդհանրապես շտապ օգնության, արտակարգ իրավիճակների ծառայության մեքենաների համար որևէ խոչընդոտ չպետք է լինի:

20:50
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ ուզում է հստակեցնել՝  ՀՀ վարչապետի պաշտոնը կստանձնի միայն այնպիսի պայմաններում, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի երկրում իրեն զգա ինչպես վարչապետ: 

20։35
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ հրապարակում հավաքվածների կողմից  առաջադրվել է որպես ժողովրդի վարչապետի թեկնածու, ինչը շատ պատասխանատու կարգավիճակ է: «Եվ բնականաբար մենք ակնկալում ենք, որ ԱԺ խմբակցությունները կոնսենսուսով կկայացնեն այդ որոշումը, բայց ուզում եմ հստակ արձանագրենք մեկ բան՝ խնդիրը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ Հայաստանում հաստատված կոռումպացված համակարգը վերացնելը»,- ասաց  նա:

Նրա խոսքով՝ կոռումպացված ու հակաժողովրդական համակարգի հետ որևէ կոմպրոմիս լինել չի կարող, իրենք ՔՊ կուսակցությամբ ու  նախաձեռնություններով, ուսանողական շարժման հետ քննարկել են, որ պաշտոնների բաժանման մասին խոսք լինել չի կարող. «Ուզում եմ ժողովուրդը հստակ արձանագրի՝ մենք չենք գնալու կուլիսային պայմանավորվածության, նաև այն պատճառով, որ այս պրոցեսի գործող առանցքային անձը հրապարակի ժողովուրդն է, որևէ գործարք չի լինելու ժողովրդի թիկունքում: Եվ ես կա՛մ վարչապետ կընտրվեմ  ժողովրդի պահանջով, կամ էլ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի:
Ուզում եմ հստակ արձանագրել՝ մեր շարժման որևէ արժեք, ձեռքբերում մեր բարձրությունից 1 մմ անգամ չի իջնելու, մենք բարձրանալու ենք ու միայն բարձրանալու ենք, և ուրեմն մենք ակնկալում ենք, որ բոլոր խորհրդարանական խմբակցությունները ժողովրդի հաղթանակն ընդունեն առանց նախապայմանների»:

20:20
«Արդեն բավականին երկար ժամանակ մենք պնդում ենք, որ Հայաստանում դե ֆակտո տեղի է ունեցել իշխանափոխություն, Հայաստանում գոյություն ունի նոր իշխանություն և այդ իշխանությունը Դուք եք»,- այսօր Հանրապետության հրապարակում իր ելույթն այսպես սկսեց «Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ երեկ երեկոյան բազմաթիվ ահազանգեր են ստացել, որ մայրաքաղաքում կան առանց պետահամարանիշի բազմաթիվ ավտոմեքենաներ, և այսօր առավոտվանից արագ լուծել են այդ խնդիրը շարժման ակտիվիստների  միջոցով. «Եվ ընդամենը կես ժամ, մեկ ժամ հետո Երևանում չկար առանց պետհամարանիշերի կամ փակ համարանիշերով մեքենա:
Ես ներողություն եմ խնդրում, որ ավելի վաղ, ավելի արագ չենք լուծել այդ խնդիրը, բայց դրա պատճառն այն էր, որ երեկ ամբողջ օրը ես և իմ ընկերները մի հսկայական պարագծով երթ ենք իրականացրել և զբաղված էինք այդ երթով, ժամանակ չենք ունեցել գնահատել խնդրի մասշտաբները: Կարևորը՝ խնդիրը լուծված է և այս պահից Երևանում, Հայաստանում չպետք է լինի ոչ մի առանց պետհամարանիշի, փակ համարանիշով մեքենա, ոչ մի լկտի վարորդ: Եթե այդպիսիք նկատվեք, ապա Դուք տեղում պետք է այդ խնդիրը լուծեք, քանի որ դուք իշխանություն եք Հայաստանում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

19:45
ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ կարճ է խոսելու, քանի որ երեկ զգուշացրել են՝ ելույթների քանակի և տևողության առումով համը հանել են:

Նա նշեց, որ ժողովուրդը հաղթել է, բայց այդ հաղթանակը փորձում են խլել. «Դուք հեռացրել եք առվի ճանապարհը փակածներին, բայց այդ հաղթանակը Ձեզանից ուզում են խլել: Ձեր ձեռքը կրակը չե՞նք ընկել, լիքը գործ ունենք անելու, հո ձեզ հերթով չե՞նք մերժելու, պետություն ունենք շենացնելու: Երևի դուք էլ եք տեսնում, որ Հայաստանում տեղի է ունենում քաղաքական առևտուր. մեկը հանդիպում է մյուսին, գնում են, գալիս են, մեզանից են պաշտոն ուզում, իրար մեջ են բաժանում: Մեզ հետ պետք չէ սակարկել, մենք հստակ հասկանում ենք, դուք էլ վստահ եղեք՝  չենք ուզում իշխանության գալ, պաշտոններ բաժանել, մենք ուզում ենք փոխել համակարգը, խաղի կանոնները, արժեքները»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նա նաև կարճ ուղերձ հղեց ՀՀԿ-ին ու մյուս կուսակցություններին. «Որևէ գործարք, որը կլինի մայիսի 1-ին Ազգային ժողովում, կլինի ոչ լեգիտիմ, քանի որ Հայաստանի ժողովուրդը դա չի ընդունելու: Սա հստակ է, ես ուզում եմ բոլորը հասկանան՝ բացի Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելուց, այլ քայլ կհարվածի պետականությանը ու կլինի պետական դավաճանություն»:

19։32
Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հերթական հանրահավաքը:

Հանրահավաքում կրկին անգամ հիշեցվեց այն մասին, որ չի կարելի երթևեկել առանց համարանիշների ավտոմեքենաներով, պետք չէ գերազանցել արագությունը, ավտոմեքենաներով մուտք չգործել Հանրապետության հրապարակ, 22:45-ից ազդանշաններ չարձակել, մեքենաների կտուրներին չնստել, երբ դրանք ընթացքի մեջ են, անսթափ վիճակում ղեկին չնստել:




Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}