Մոսկվան Երևանի հետ հարաբերություններում կատարում է իր պարտավորությունները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանի հետ հարաբերություններում կատարում է իր պարտավորությունները, այդ թվում այն, ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը՝ Զախարովան նշել է. « Մենք պահպանում ենք Երևանի հետ շփումները, դրանք չեն ընդհատվել»,- հայտարարել է Զախարովան։ Նրա խոսքով՝ երկու երկրների դիվանագետները պետք է մտածեն այն մասին, թե ինչպես պետք է կառուցել համատեղ ապագան։
«Ռուսաստանն արել է այն ամենը, ինչ կախված էր և կախված է իրենից, որպեսզի այսպիսի կապերը կառուցվեն և ուղղորդվեն դեպի ապագա, նպատակաուղղվեն դեպի ապագա։ Ես կարծում եմ, որ մեզ այդ հարցում մեղադրել չի կարելի։ Սրանք և այն հարցերն են, որ կապված են երկկողմ զարգացման հետ, և հարցերը, որ կապված են տարածաշրջանային խնդրի հետ, որը, ցավոք, հանդիսանում է իրական վերք երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի համար։ Մենք կատարել ենք մեր պարտավորությունները և այսուհետ կառաջնորդվենք այն բոլոր պարտավորություններով, որ ունենք»,- ասել է Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է